Տարածաշրջան13:23, 09 Փետրվար 2016
ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիային բացել իր սահմանները սիրիացի փախստականների առաջ
ՄԱԿ-ի փախստականների բարձրագույն կոմիսարիատը (UNHCR) Թուրքիային կոչ է արել բացել իր սահմանային անցակետերը Սիրիայի Հալեպ քաղաքից գաղթող փախստականների առջև:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` նմակ կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ուիլյամ Սփինդլերն` ասելով. «Տեղյակ ենք, որ Թուրքիան ընդունել է ծանր կացության մեջ հայտնված շատ փախստականների: Սակայն դեռևս կան մեծ թվով փախստականներ, ում թույլ չի տրվում անցնել սահմանը: Կոչ ենք անում Թուրքիային բացել իր սահմանները պատերազմից փախած և միջազգային հովանավորության կարիք ունեցող սիրիացիների առաջ:»
Ավելի վաղ Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ առաջիկայում երկիր մուտք գործելու հնարավորություն կստանան ևս 70 հազար փախստականներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |