Միջազգային11:30, 08 Փետրվար 2016
Sabah-ը հրապարակել է լուսանկար, որում Ադրբեջանի քարտեզն առանց Լեռնային Ղարաբաղի է

Զբոսաշրջության համաշխարհային ֆորումի (World Tourism Forum) գլխավոր նիստի շրջանակներում փետրվարի 4-ին Ստամբուլում կազմակերպվել է նախարարների հանդիպում, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Մակեդոնիայի, Գանայի ներկայացուցիչները:
Թուրքական առաջատար «Sabah» թերթի կայքում թեմայի առնչությամբ տեղ գտած լուրը ուղեկցվել է ուշագրավ լուսանկարով: Միջացառման ընթացքում արված լուսանկարում պատկերված են մասնակից երկրների ներկայացուցիչ նախարարները, որոնց թիկունքում երևում են տվյալ երկրի քարտեզն ու դրոշը: Լուսանկարում պարզ երևում է, որ Ադրբեջանի քարտեզում ներառված չէ Լեռնային Ղարաբաղը:
Այս հանգամանքը գրավել է «Sabah»-ի ընթերցողների ուշադրությունը, որոնք նյութի մեկնաբանություններում իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի «աղավաղված» քարտեզի կապակցությամբ:
Լուսանկարը արագորեն արձագանք է գտել նաև ինտերնետային այլ լրատվամիջոցների շրջանում և առաջացրել ադրբեջանցիների դրոշը: Կարճ ժամանակ անց թուրքական թերթն իր կայքից հեռացրել է աղմկահարույց լուսանկարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |