Տարածաշրջան13:52, 05 Փետրվար 2016
Կրկին թուրք-քրդական բախումներ Ջիզրեում
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են իրականացրել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` հարձակման ընթացքում սպանվել է 4 քուրդ գրոհային, իսկ թուրքական կողմը կուրուստներ չի ունեցել:
Տեղի ունեցած բախումից հետո քուրդ գրոհայինները փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու համար թուրքական անվտանգության ուժերը համապատասխան գործողություններ են իրականացնում:
Բացի այդ քուրդ գրոհայինները նույն Ջիզրե շրջանում հարձակում են իրականացրել ոստիկանական զրահապատ մեքենայի ուղղությամբ: Թուրքական և քրդական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 թուրք ոստիկան վիրավորվել է:
Նշվում է, որ ոստիկանական զրահամեքենան կայանված է եղել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության գրասենյակի դիմաց:
Դեպքից հետո քուրդ գրոհայիններից մի քանիսը փախուստի են դիմել:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտնում է, որ փետրվարի 4-ին Դիարբեքիր և Շըրնաք նահանգների Ջիզրե և Սուր շրջաններում ՔԲԿ-ի դեմ իրականացված օպերացիաների ժամանակ ընդհանուր առմամբ սպանվել է 18 քուրդ զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |