Տնտեսական10:51, 29 Հունվար 2016
2015թ. Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 1.61%-ով
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2015թ. Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.61 տոկոսով: Ընդհանուր առմամբ ողջ տարվա ընթացքում օտարազգի զբոսաշրջիկների այցելությունների թիվն այս երկիր կազմել է 36.244.632:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկատվությամբ՝ միայն դեկտեմբերին զբոսաշրջիկների թիվը նվազել է 7.29 տոկոսով՝ կազմելով 1.46 մլն մարդ: Մասնագետների պնդմամբ՝ այդ միտումը հիմնականում պայմանավորված է երկրում անվտանգության ցածր մակարդակով:
2015թ. ընդհանուր առմամբ Թուրքիա է այցելել 3.65 մլն ռուսաստանցի, մինչդեռ 2014թ. այդ ցուցանիշը կազմում էր 4.48 մլն , այսինքն՝ ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.53 տոկոսով: Որպես այս անկման հիմնական պատճառ նշվում է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն ու քաղաքացիների անվճարունակությունը: Իսկ տարեվերջին սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվում ավելի կտրուկ անկում գրանցվեց: Դեկտեմբերին այս ցուցանիշը նվազեց 46.87 տոկոսով՝ հասնելով 25.485-ի:
2015թ. նվազել է նաև Չինաստանից (39 տոկոս), Իտալիայից (27 տոկոս), Ֆրանսիայից (18 տոկոս) Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ապահոված եկամուտը 2014թ. կազմել է 29.6 մլրդ դոլար, իսկ 2015թ. ՝ 27 մլրդ: Ենթադրվում է, որ 2016թ. այդ ցուցանիշը չի փոփոխվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ նպատակադրված են մինչև 2035 թվականը 60 գիգավատով ավելացնել արևային և հողմային էներգետիկ հզորությունը։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է օրենքի առաջարկ, որի համաձայն, երկիրը իրավասու է ներկրվող բնական գազը վերածել հեղուկ գազի և արտահանել այն:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |