Հասարակական12:13, 29 Հունվար 2016
Բախումների պատճառով Դիարբեքիրի ասորական Սբ. Աստվածածին եկեղեցին փլուզման եզրին է
Դիարբեքիրի Սուր շրջանում բախումները գնալով սաստկանում են: Թուրքական «İnternethaber.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին տեղի ունեցած բախումների և պայթյունների հետևանքով մեծապես տուժել է տեղի 1750 ամյա Սբ. Մարիամ Աստվածածին ասորական եկեղեցին:
Եկեղեցու քահանան՝ Յուսուֆ Աքբուլութը, ով ընտանիքի հետ բնակվում է կից կառույցում, ստեղծված օրհասական դրության պատճառով հարկադրված է եղել լքել եկեղեցին:
Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու թաղամասում օրեր առաջ արգելվել է ելումուտը: Տարածքում ամենուր խրամատներ են փորվել, բարիկադներ կառուցվել: Նույնիսկ ոստիկանությունը խուսափել է քահանայի ընտանիքին դուրս բերելու նպատակով թաղամաս մտնելուց: Այդ պատճառով Աքբուլութը սպիտակ դրոշը պարզած է դուրս եկել եկեղեցուց և այդպես կարողացել է հեռանալ թաղամասից:
Քահանան հայտնել, որ ռումբեր պայթյունների հետևանքով սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին մեծապես տուժել է, ինչի պատճառով այնտեղ մնալն այլևս վտանգավոր է դարձել:
«Էլեկտրականությունը, ջուրն ու հեռախոսակապը անջատվեցին, իսկ գիշերը սկսվեցին բախումները: Այնպիսի պայթյուններ էին որոտում, որ եկեղեցին հիմքից ցնցվում էր, պատերը վնասվել էին: Քիչ էր մնում, որ առաստաղը գլուխներիս փուլ գա»,- պատմել է Աքբուլութը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |