Միջազգային06:54, 27 Հունվար 2016
Իսրայելը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» հետ նավթի առևտրի մեջ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իր հույսն պաշտոնակցի՝ Պանոս Կամմենոսի հետ հանդիպումից հետո Յալոնը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ինչպես գիտեք՝ շատ երկար ժամանակ ԻՊ-ը վայելել է նավթի դիմաց Թուրքիայից ստացած գումարները: Հույս ունեմ, որ սրան շուտով վերջ կդրվի», -ասել է Յալոնը:
ԻՊ- «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն:
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունն ինքը պետք է որոշի՝ լինել ահաբեկչության դեմ պայքարի որևէ կոալիցիայի անդա՞մ, թե՞՝ ոչ:
Թեմային անդրադարձած «Reuters» պարբերականի համաձայն՝ Յալոնի այս հայտարարությունը կարող է վատ անդրադառնալ երկու երկրների միջև կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ Անկարայի և Թել-Ավիվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռ միայն ամիսներ առաջ էր որոշակի առաջընթաց գրանցվել, որոշ հարցերում փոխադարձ համաձայնություններ էին ձեռք բերվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |