• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 09:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:42, 18 Դեկտեմբեր 2015

Թուրքական դատարանն Արամ Աթեշյանից գումար շորթելու գործով որոշում է կայացրել

Թուրքական դատարանն Արամ Աթեշյանից գումար շորթելու գործով որոշում է կայացրել

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել:

Ըստ թուրքական «Timeturk.com» լրատվական կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: Նիստի ժամանակ ցուցադրվել է Նարգինի լուսանկարը, ինչից հետո Աթեշյանը հաստատել է, որ լուսանկարում հենց այն  անձն է, ում հետ ինքը հանդիպել է ու որին փոխանցել է վերոհիշյալ գումարը: Դատարանը մեղադրյալ Քեմալ Թայֆուն Նարգինին մեղավոր է ճանաչել «կանխամտածված խարդախության» մեջ` դատապարտելով 4 տարվա ազատազրկման և տուգանել 16.000 լիրա:

Մեղադրական եզրակացություն.

«Պոլսի հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը 2013 թվականին տեղի ունեցած մի հյուրասիրության ընթացքում այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «Սանասարյան տունը» պատրիարքարանին վերադարձնելու թեմայով զրույց է ունեցել, որի ընթացքում Էրդողանը խոստացել է հնարավորինս անխոչընդոտ պայմաններում կազմակերպել համապատասխան գործընթացը: 

Դեպքից 3-4 օր անց Աթեշյանին է զանգահարել Նարգինը և ներկայացել իբրև կառավարությանն առընթեր պետական սեփականության վարչության տեսուչ:

Այնուհետև Նարգինը գնացել է պատրիարքարան, հայտնել, որ «Սանասարյան տան» վերադարձման որոշումն արդեն կայացված է, Աթեշյանին ստորագրել է տվել որոշ փաստաթղթեր և պահանջել ու ստացել 6.000 թուրքական լիրա իբրև փաստաթղթային ծախսեր: Աթեշյանը որոշ ժամանակ անց կառավարությունից հետաքրքրվել է Նարգինի մասին և հասկացել որ խարդախության զոհ է դարձել, ինչից հետո էլ կանխամտածված խարդախության մեղադրանքով դատի տվել վերջինին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է
15:00, 02 հուլ
Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը
Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}