Տարածաշրջան11:10, 16 Դեկտեմբեր 2015
Մարդինում թուրք ոստիկանները կոտրել են հայկական եկեղեցու դուռը

Թուրք ոստիկանները կոտրել են Մարդին նահանգի Դերիք շրջանում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցու (Կարմիր վանք) դուռը: Թուրքական «demokrathaber» լրատվական կայքը գրում է, որ ըստ ականատեսների պատմածի՝ եկեղեցու դուռը կոտրել են ոստիկանության հատուկ ստորաբաժնման աշխատակիցները:
75-ամյա Հաթուն Ջաջուրը, որը կամավոր հիմունքներով հետևում է եկեղեցու մաքրությանը, պատմել է, որ հիվանդ թոռանը տարել է հիվանդանոց, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ տանը և եկեղեցում ամեն ինչ տակնուվրա է արված
«Նրանք կոտրել են եկեղեցու ոչ միայն գլխավոր մուտքի դուռը, այլ մնացած բոլոր դռները ևս»,-ասել է Ջաջուրը:
Նշենք, որ այս օրերին այս շրջանում նույնպես շարունակվում են թուրք-քրդական բախումները: Թուրք ոստիկանները քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացնում:
Մարդինի շրջանի ամենահին աղոթատեղիներից մեկը համարվող Սբ. Գևորգ եկեղեցին թվագրվում է 5-րդ դարով: Ըստ թուրքական աղբյուրի՝ Սբ. Գևորգ եկեղեցին ընդգրկված է Եվրոպայի ռիսկային 7 մշակութային հուշարձանների պահպանության ծրագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |