Միջազգային07:25, 16 Դեկտեմբեր 2015
Իրանի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է հասունանում

Դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահի առաջին օգնական Իսհաք Ջիհանգիրիի միջև:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի դրոշը չի տեղադրվել, իսկ Էրդողանի և Ջիհանգիրիի աթոռները նկատելիորեն տարբեր են եղել: Ընդամենը 20 րոպե տևած այս հանդիպումն արագորեն դարձել է իրանական մամուլի քննադատության առարկան: Հանդիպման ժամանակ երկու պաշտոնյաներին ցուցաբերված ակնառու խտրական վերաբերմունքը, ինչպես նաև Էրդողանի կեցվածքը, իրանական մամուլը մեկնաբանել է որպես Իրանին ուղղված վիրավորանք:
Իրանական իշխանություններին մոտ կանգնած «İSNA» լրատվական գործակալությունը հրապարակել է թեմայի վերաբերյալ մի պետական պաշտոնյաի մեկնաբանությունները: Պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, նշել է, որ Իրանը կարող է վրեժխնդիր լինել նման վերաբերմունքի համար:
Մամուլում տեղ գտած քննադատությունների կապակցությամբ պարզաբանում է այն հանգամանքին, որ Էրդողանն ու Ջիհանգիրին տարբեր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու նման պարագայում Իրանի դրոշի բացակայությունը լիովին համապատասխանում է քաղաքական էթիկայի կանոններին:
Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել Ջիհանգիրիին՝ իրանական մամուլում իր ընտանիքի վերաբերյալ տեղ գտած հրապարակումների առթիվ և պահանջել փոխել այդ մոտեցումը:
Իի պատասխան Ջիհանգիրին նշել է, որ իրանական մամուլը չի գտնվում պետության ենթակայության տակ. «Մամուլում տեղ են գտնում նաև Իրանի կառավարությանը քննադատող հրապարակումներ: Իրանցի պաշտոնյաները Թուրքիայի մասին որևէ հայտարարություն չեն արել, մինչդեռ մի շարք թուրք պետական պաշտոնյաներ Իրանի մասին բացասական և սխալ արտահայտություններ են հնչեցնում»,- նկատել է տվել է Իրանի նախագահի օգնականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |