Քաղաքական10:23, 15 Դեկտեմբեր 2015
Դավութօղլուն հույս է հայտնել, որ Մոսկվան չի դադարեցնի գազի մատակարարումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք լարվել էին, երբ թուրքական օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Նա հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը միշտ մտերիմ բարեկամներ են եղել և շարունակելու են լինել, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան անհրաժեշտ են միմյանց՝ հանուն տարածաշրջանի կայության, անվտանգության և զարգացման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը:
«Երբ նման անհրաժեշտություն կա, ճիշտ չէ այնպիսի քաղաքականություն վարել, որը տանում է հարաբերությունների խզմանը և լարվածության աճին»,-ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ բազմիցս Ռուսաստանին խնդիրի շուրջ բանակցելու կոչեր են արել:
Թուրքիայի կառավարության ղեկավարը, Սու-24-ի խոցմանն անդրադառնալով, կրկնել է, որ այս հարցում Թուրքիան բացատրություն չի տալու. «Մեր դռները բաց են բոլոր ձևաչափի երկխոսությունների համար, սակայն մեր օդային, ցամաքային ու ծովային սահմանները փակ են բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի առաջ, որն առանց թույլտվության կմոտենա մեր սահմաններին: Աշխարհը պետք է սա իմանա»:
Դավութօղլուն խոսել է նաև Ռուսաստանի կողմից գազի մատակարարման հանարավոր դադարեցման մասին: Նշելով, որ դեռևս այդ հարցում որևէ խնդիր չի եղել՝ Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանն իր հեղինակությունը և վստահելիություն չի խարխլի և կկատարի գործող պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |