Քաղաքական09:50, 01 Դեկտեմբեր 2015
Էրդողանը չի պատասխանել ներողություն խնդրելու մասին ռուս լրագրողի հարցին

Կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բայց ինչպես նկատել է տալիս թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, Էրդողանը խուսափել է ռուս լրագրողի հարցին պատասխանելուց:
Ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալության թղթակիցն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Թուրքիայի նախագահը ներողություն կխնդրի Սիրիայում ռուսական «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման համար: Էրդողանը խուսափել է պատասխանելուց:
Իսկ մեկ այլ լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչ պիտի լինեն Մոսկվայի հետ հարաբերությունները, Էրդողանը պատասխանել է. «Նախ վարչապետի հետ կհանդիպեմ, այնուհետեև հայտարարություն կանեմ»:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը ասել էր, որ եթե ռուսական ինքնաթիռները նորից խախտեն Թուրքիայի օդային սահմանը, ապաթուրքական օդուժը դարձյալ կվարվի նույն կերպ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |