Հասարակական08:09, 30 Նոյեմբեր 2015
Իտալացի քաղաքական գործիչ.«Եթե Թուրքիան մտնում է ԵՄ, ապա եկենք մենք դուրս գանք»
Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին «Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա» գագաթնաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա ԵԿԵՔ ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ»:
Հայտնի է, որ Սալվինին նախկինում ևս բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաանդամակցությանը: Իտալացի քաղաքական գործչի նշյալ գրառումը մեծ արձագանք է ստացել ու բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձել:
Ահա որոշ օգտատերերի մեկնաբանությունները Սալվինիի գրառմանը.
- «Եթե Թուրքիան մուտք գործի ԵՄ, ես միանշանակ գնում եմ: Կտեղափոխվեմ Ռուսաստան և կզբաղվեմ ողորմություն խնդրելով»:
- «Ոչ Թուրքիային, ոչ: Ո՞ր հիմար գլուխներում են այդպիսի մտքեր ծնում: Եթե նրանք մտնում ենք, ապա մենք դուրս կգանք: Ճիշտ ես, կապիտան»:
- «Թուրքիան ԻՊ-ի («Իսլամական պետություն» - İŞİD) հետ առևտրի մեջ է, քրդերին ռմբակոծում է, ռուսներին հարվածում: Մի՞թե ուրիշ պատճառներ էլ են պետք ԵՄ-ից դուրս գալու համար»:
- «Այո, նրանց գլխավոր մուտքից ընդունենք, իսկ մենք վթարային ելքով դուրս գանք: Շուտ դուրս գալն ավելի լավ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |