Քաղաքական12:49, 30 Նոյեմբեր 2015
Էրդողանը ոտքի վրա մնում է լարվածություն առաջացնող քաղաքականության շնորհիվ
Թուրք հայտնի գիտնական, լրագրող, հրապարակախոս Բասքըն Օրանը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողանում է ոտքի վրա մնալ շնորհիվ լարվածություն առաջացնող քաղաքականության:
Այս մասին նա հայտնել է «Özgür Düşünce» լրատվական կայքին տված հարցազրույցում: Խոսելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հաղթանակի մասին, որի ժամանակ ԱԶԿ-ն հավաքել էր մոտ 50 տոկոս ձայն՝ Օրանը նշել է, որ այդ արդյունքը «անվտանգության հոգեբանության» հետևանք է:
Ըստ Օրանի՝ երևույթը բացատրելու համար որևէ այլ տեսության կարիք չկա: Հայտնի գիտնականը հիշեցրել է, որ նման բան Թուրքիայում նախկինում էլ էր տեղի ունեցել՝ նկատի ունենալով սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը (խոսքը վերաբերում է 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը, երբ զինվորականները իշխանությունից հեռացրեցին Սուլեյման Դեմիրելի կառավարությունը):
Հեղաշրջման հետևանքով ստեղծված անվտանգության և վախի պայմաններում 1982թ. անցկացված հանրաքվեի ժամանակ սահմանադրությունն ընդունվել էր 92% ձայնով՝ իրավիճակից վայրկյան առաջ ազատվելու համար: Պատկերը ամբողջական դարձնելու համար Օրանը օրինակ է բերել նաև միջազգային քաղաքականությունից՝ ուշադրություն հրավիրելով ԱՄՆ նախկին նախագահ Բուշ կրտսերի ժողովրդականության ցուցանիշի վրա, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո 50%-ից հասել էր 90-ի:
«Իշխանությունները լարվածություններ առաջացնելով կարճաժամկետ պլանում ժողովրդից ձայներ են ստանում: Սակայն սա մինջնաժամկետ պլանում ինքնաոչնչացնող մեխանիզմ է»,- նկատել է տվել Օրանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |