Հասարակական09:52, 27 Նոյեմբեր 2015
Aksam. Ռուսական մամուլը գյուլենականների հետ միասին թիրախի տակ է առել Էրդողանին
Իշխանամետ հրապարակումներով հայտնի թուրքական «Akşam» թերթի կայքը ռուսական մամուլին մեղադրում է գյուլենական լրատվամիջոցների նյութերը տարածելու մեջ:
«Թուրքիայի օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուսական մամուլը գյուլենականների հետ միասին թիրախի տակ է առել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:
Աղբյուրը նշում է, որ ռուսական մամուլը սկսել է շրջանառել 2013-ի դեկտեմբերին Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի օրերին համացանցում հայտնված Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Նշվում է, որ այդ արշավին մասնակցում են գյուլենական համայնքի հետ կապված մի շարք անուններ: Մասնավորապես ԱՄՆ-ի Օկլահոմայի համալսարանի ակադեմիկոս Ֆըրաթ Դեմիրին, ով ռուսական «Russian Times»-ում հակաթուրքական մեկնաբանություններ է հրապարակում` գովեստի խոսքեր ուղղելով Ռուսաստանին, ներկայացվում է որպես հայրենիքի դավաճան:
«Akşam»-ը հիշեցնում է, որ տարիներ առաջ Ռուսաստանը ԱՄՆ-ի շահերին ծառայելու մեղադրանքով արգելել էր գյուլենական դպրոցների գործունեությունն իր տարածքում, իսկ այժմ քարոզչություն իրականացնելու նպատակով գրկաբաց ընդունում է գյուլենականներին:
«Գյուլենական համայնքին մոտ կանգնած անձինք սոցցանցերում տարածում են ռուսական մամուլի հակաթուրքական ու հակաէրդողանական հրապարակումներր»,- դժգոհում է թուրքական լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |