Հասարակական07:15, 21 Նոյեմբեր 2015
Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է ստվարաթղթի պահեստի

Թուրքիայի Իզմիր նահանգի Բայընդըր շրջանում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է պահեստի։
Թուրքական «yeniasir» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և արգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բայընդըրի շրջանային կառույցի նախագահ Ուղուր Դեմիրեզենը պնդում է, որ հայկական եկեղեցին պահեստի է վերածել հենց շրջանային իշխանությունը։ Իսկ այդ շրջանային իշխանության ղեկավարն ընդդիմադիր ճամբարը ներկայացնող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Ուֆուք Սելսին է:
«Նա շրջկենտրոնը մշակույթի կենտրոն բացելու փոխարեն եկեղեցին դարձրել են ստվարաթղթի պահեստ»,- ընդգծել է Դեմիրեզենը: Վերջինս նաև հավելել է, որ 1857-ինն կառուցված այդ եկեղեցին հանրապետության հռչակումից հետո վերածվել է կինոթատրոնի։ 2010 թվականին Իզմիրի նահանգապետարանը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերանորոգել են եկեղեցին որպես մշակույթի կենտրոն օգտագործելու նպատակով։
Եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 350.000 դոլար), իսկ վերանորգման աշխատանքներն իրականացվել են Բայընդըրի գավառ նախկին նախագահ Մեհմեթ Քերթիշի ջանքերով, որն իշխող կուսակցության ներկայացուցիչ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |