Հասարակական13:24, 20 Նոյեմբեր 2015
Ըստ գենդերային անհավասարության՝ Թուրքիան աշխարհում 130-րդն է
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ-WEF) հրապարակած «Գենդերային անհավասարության հաշվետվության» համաձայն` Թուրքիան 145 երկրների ցանկում 130-րդ տեղն է զբաղեցրել: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ Ադրբեջանն այս ցուցակում գրավել է 96-րդ, իսկ Հայաստանը՝ 105-րդ տեղը:
Ըստ ՀՏՖ-ի հաշվետվության՝ Թուրքիայում 100 կանանցից աշխատում է 37-ը: Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում 103-րդ տեղն է զբաղեցնում: Առաջին տեղում է Բելոռուսիան, որտեղ աշխատող 100 քաղաքացուց 73-ը կին է:
Հաշվետվությունից պարզ է դառնում նաև, որ Թուրքիայում 100 կանանցից միայն 13-ն են բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնում: Այս տեսակետից Թուրքիան 109-րդ հորիզոնականում է: Իսկ առաջին հորիզոնականում Ֆիլիպիններն է, որտեղ 100 կանանցից 57-ը բարձր աշխատանքային պաշտոն է զբաղեցնում:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) 100 պատգամավորից միայն 18-ն է կին: Այս առումով Թուրքիան 145 երկրների շարքում 86-րդն է: Ըստ այս չափանիշի առաջին տեղում է Ռուանդան, որտեղ 100 պատգամավորից 64-ը կին է:
Իսկ նախարարությունների վերաբերյալ արձանագրվել է, որ Թուրքիայում կանանց կողմից ղեկավարվող միակ նախարարությունը տարիներ շարունակ Ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարությունն է: Դա կազմում է նախարարությունների ընդհանուր թվի 4 տոկոսը: Աշխարհում ամենաշատ կին նախարարներ ունի Ֆինլանդիան, որտեղ կանայք ղեկավարում են նախարարությունների 63 տոկոսը:
ՀՏՖ-ն արձանագրել է նաև, որ Թուրքիայում կանանց կյանքի միջին տևողությունը 67 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 63:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |