Տնտեսական08:54, 18 Նոյեմբեր 2015
Ռուսաստանն արգելել է թուրքական 24 տոննա վարակված գյուղմթերքի ներմուծումը
Ռուսաստանի Գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը (Ռուսսելխոզնադզոր) արգելել է թուրքական 4 տոննա նռան և 20 տոննա լոլիկի ներմուծումը Ռուսաստան: Վարակված ամբողջ գյուղմթերքը հետ է ուղարկվել Թուրքիա:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության հետ զրույցում վարչության նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոն հայտնել է, որ Թուրքիայից Տուափսեյի նավահանգիստ բերված բերքը ստուգելիս պարզվել է, որ այն վարակված է: Այդ պատճառով էլ արգելվել է նշյալ գյուղմթերքի մուտքը Ռուսաստան:
Ըստ ստացված տեղեկության՝ թուրքական նուռը վարակված է եղել միջերկրածովյան պտղային ճանճով, իսկ լոլիկւ՝ արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպսով: Ալեքսեյենկոն ընդգծել է, որ նշյալ վարակները բավական վտանգավոր են և հիշեցրել, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաև հոկտեմբերին, երբ 40 տոննա թուրքական նուռը հետ էր ուղարկվել՝ վարակված լինելու պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բրիտանական բանկը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը TRT Haber-ի եթերում անդրադարձել է Ղազախստան կատարած պաշտոնական այցին:
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական առաջընթացից և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
Մահափորձի հավանականության վերաբերյալ նախարարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին սկզբանական վարկածով այն դժբախտ պատահար էր, քանի որ եղանակը մառախլապատ էր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |