• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 02:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:29, 18 Նոյեմբեր 2015

Թուրք ֆուտբոլասերների անվայել պահվածքը՝ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Թուրք ֆուտբոլասերների անվայել պահվածքը՝ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով:

Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին հայտնում են նաև թուրքական լրատվամիջոցները:

Ֆրանսիական «Le Figaro» թերթը գրել է, որ Հունաստանի հետ խաղի ժամանակ, որին, ի դեպ, ներկա են գտնվել երկու երկրների վարչապետները, թուրք երկրպագուները Փարիզի զոհերի հիշատակին 1 րոպե լռությունը անարգել են սուլոցներով:

Իսպանական «Sport» թերթը գրել է, որ լռության րոպեի ժամանակ լսվել են նույնիսկ «Ալլահ աքբար» վանկարկումներ: Իտալական մեկ այլ թերթ «La Gazzetta Dello Sport»-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ սուլոցներն ու «Ալլահ աքբար» վանկարկումները խախտել են հարգանքի տուրք հանդիսացող լռության րոպեն: Նույն գնահատականն է տվել նաև «La Stampa»-ն՝ նշելով, որ թուրք երկրպագուները սուլոցներով ու բղավոցներով անարգեցին Փարիզի զոհերի հիշատակը:

Իսկ հունական « Protothema» թերթը նկատել է տվել, որ թուրք երկրպագուները մարզադաշտում սուլել են նաև Հունաստանի հիմնի ժամանակ: Ըստ հունական թերթի՝ թուրքերն այդ կերպ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան հարգանք ունեն որոշ երևույթների հանդեպ:

Թուրքական «haberler» լրատվակայքը, անդրադառնալով ֆրանսիական «L'Equipe» թերթի հրապարակմանը, նշել է որ թուրք երկրպագուների  «նահատակներն անմահ են, հայրենիքը անբաժանելի» կարգախոսը այդ թերթը ներկայացրել է իբրև թե թուրքերը «Ալլահ աքբար» են վանկարկել: «haberler»-ի պնդմամբ ֆրանսիական թերթը նման հրապակամամբ արերկրում ապրող թուրքերին թիրախ է դարձնում մի ժամանակահատվածում, երբ այլատյացությունը հասել է գագաթնակետին:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
12:20, 02 հուլ
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիան և Մոլդովան մտադիր են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 2 մլրդ դոլարի
17:12, 01 հուլ
Թուրքիան և Մոլդովան մտադիր են երկկողմ առևտրի ծավալը հասցնել 2 մլրդ դոլարի

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան  քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր
12:11, 25 հուն
Թուրքիան, Հունաստանը և Բուլղարիան քննարկել են անկանոն միգրացիայի վերաբերյալ հարցեր

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}