Հասարակական18:20, 16 Նոյեմբեր 2015
Ինչո՞ւ Facebook-ը «Safety Check» ծրագիրը Անկարայի պայթունի ժամանակ չկիրառեց
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Facebook սոցիալական կայքը նոր գործառույթ էր ավելացրել (Safety Check): Այն օգտատերերին հնարավորություն է տալիս հարազատներին տեղեկացնելու իրենց ապահովության մասին:
Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, որ այդ գործառույթի կիրառումից հետո թուրք օգտատերերի շրջանում հարց է առաջացել, թե ինչու Facebook-ը նման վերաբերմունք չցուցաբերեց Անկարայում խաղաղ հանրահավաքի ժամանակ իրականացվա ահաբեկչական պայթյուններից հետո:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատասխանել է հարցին, թե ինչու նոր ծրագիրը գործարկվել է Փարիզի ահաբեկչության ժամանակ, այլ ոչ թե Բեյրութում ու Անկարայում տեղի ունեցած պայթյուններից: Նա Facebook-ի իր էջում գրել է, որ այդ գործառույթը մշակվել էր մինչև ահաբեկչությունները և կիրառվելու էր տարերային աղետների ժամանակ, բայց «այսուհետև այն կօգտագործվի նաև մարդածին աղետների դեպքում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է, որ այն 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 53.7 տոկոսով:
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
ՄԱԿ-ի «Միգրացիոն կազմակերպության» տվյալներով, նրանց թիվը հասել է 3.6 մլն-ի:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |