Քաղաքական08:44, 07 Նոյեմբեր 2015
Օջալանը մեկնաբանել է ընտրություններում քրդական կուսակցության անհաջողությունը
Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը բանտարկված է Իմրալը կղզում, անդրադարձել է նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայցած ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) գրանցած արդյունքներին։ Օջալանն ընտրություններում քրդամետ կուսակցության անհաջողությունը պայմանավորել է ԺԴԿ-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սխալ քաղաքականությամբ։
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի՝ Օջալանը պետական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի և արդյունքների վերաբերյալ իր գնահատականները։ Օջալանը նշել է, որ ԺԴԿ-ի անհաջողությունը նոյեմբերի 1-ին իրեն հիասթափեցրել է։ Ըստ Օջալանի՝ ՔԲԿ-ն և ԺԴԿ-ն չեն կարողացել հասկանալ ժողովրդին, վերլուծել նրա ցանկությունները, չեն տեսել Թուրքիային ներքին, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական իրավիճակը և, ժողովրդին այլընտանք չթողնելով, նրան մղել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գիրկը։
«Ես ասել եմ, որ զենքերի ստվերում խաղաղություն չի լինի։ Ասել եմ՝ երբ զենքի ձայն է լսվում, խաղաղ կարգավորումից, խաղաղությունից հնարավոր չէ խոսել։ Չլսեցին, իսկ ես իրավացի դուրս եկա։ Ժամանակն է, որ ՔԲԿ-ն և ԺԴԿ-ն ինքնաքննադատությամբ մաքրվեն։ Նրանց քաղաքականությունը անհաջողության մատնվեց։ Ամենափոքր անհաջողությունից զենքի դիմեցին, պետության հետ բախումների գնացին»,-ասել է Օջալանը։
Նա ընդգծել է, որ մի քանի անգամ կոչ է արել վայր դնել զենքերը, սակայն ՔԲԿ-ն ականջալուր չի եղել, իսկ ԺԴԿ-ն քաղաքականության մեջ նոր փաստարկներ չի կարողացել բերել, չի կարողացել նոր քաղաքականություն ձևավորել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ զարգացումները քննարկելու համար ստեղծված կոնտակտային խմբի նիստի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |