Քաղաքական08:19, 27 Հոկտեմբեր 2015
Օբաման նոյեմբերի 14-ին կմեկնի Թուրքիա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիա քաղաքում անցկացվելիք G20-ի (Մեծ քսանյակ) գագաթնաժողովին:Թուրքական «haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ` Օբաման Անթալիայում հանդիպումներ կունենա G20-ի անդամ երկրների առաջնորդների հետ, կքննարկի մի շարք կարևոր հարցեր:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահը Անթալիայից մեկնելու է Ֆիլիպիններ, որտեղ մասնակցելու է Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա (ASEAN) -ԱՄՆ խորագրով գագաթնաժողովին:
Նշենք, որ G20-ը (պաշտոնապես` անգլ.՝ Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors), 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։
Դրա մեջ մտնում են հետևյալ 20 երկրները`
1. Ավստրալիա
2. Արգենտինա
3. Բրազիլիա
4. Մեծ Բրիտանիա
5. Գերմանիա
6. Եվրամիություն
7. Հնդկաստան
8. Ինդոնեզիա
9. Իտալիա
10. Կանադա
11. Չինաստան
12. Մեքսիկա
13. Ռուսաստան
14. Սաուդյան Արաբիա
15. ԱՄՆ
16. Թուրքիա
17. Ֆրանսիա
18. Հարավաֆրիկյան Հանրապետություն
19. Հարավային Կորեա
20. Ճապոնիա
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսրայելայկան մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ դիվանագետների մեջ չի եղել Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը:
Ահմեդ Յըլդըզ. «Երկու պետության ստեղծման մասին լուծման շնորհիվ այս բռնության ցիկլը կավարտվի»:
Թուրքական մեդիայում առանձնահատուկ ուշադրության է արժանացել Թուրքիայի նախագահի և Հունաստանի վարչապետի ասուլիսի դրավեգներից մեկը, որտեղ կողմերի միջև անհամաձայնություն է նկատվել:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |