Հասարակական12:59, 27 Հոկտեմբեր 2015
Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել 2025թ․ հուլիսի դրությամբ երկրի աշխատաշուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Թուրքիայի նախագահը Մասուդ Փեզեշքյանի հետ զրույցում հայտարարել է, որ այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |