Տարածաշրջան13:55, 22 Հոկտեմբեր 2015
Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիայի դեմ գործող ուժերը համագործակցում են հայկական լոբբիստական խմբերի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում այցելել է յուրյուքների (Թուրքիայի տարածքում բնակվող քոչվոր թյուրքական ցեղ) միություն: Չավուշօղլուն հանդիպման ժամանակ ասել է, որ ահաբեկչության կողմնակիցները, Գեզի զբոսայգու պահպանման համար պայքարողներին օժանդակողները և գյուլենականները (իսլամի քարզիչ, ամերկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման հետևորդները) ցանկանում են կասեցնել Թուրքիայի զարգացումը:
Ըստ Չավուշօղլուի՝ այդ ուժերը գործում են միասնաբար, իսկ երկրից դուրս համագործակցում են «հայկական լոբբիի» հետ: Չավուշօղլուի պնդմամբ՝ այդ ուժերը, համագործակցելով Թուրքիայի դեմ գործող լոբբիստական ուժերի հետ, փորձում են Թուրքիայի դեմ որոշումներ ընդունել տալ: «Իհարկե, որոշ չափավոր հայերի էլ ենք հանդիպել: Երբեմն հոգևորականներ, երբեմն էլ կազմակերպությունների ղեկավարներ գալիս են, զրուցում ենք»,-ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե վերջիններս, չնայած 1915 թվականին տեղի ունեցածին, ցանկանում են, որ 2 երկրները հաշտվեն:
«Նրանք հարցնում են, թե թուրքական միությունները, նկատի ունենալով զուգահեռ կառույցին (գյուլենականներ-խմբ.), ինչ են ուզում Թուրքիայից: «Մենք նրանց չափ ծայրահեղական չենք, մենք նրանց չափ չենք ատում Թուրքիան»,- ասում են հայերը: Պատկերացնում ե՞ք այս խոսքերը մեզ հայերն են ասում»,-հավելել է նախկին արտգործնախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |