Ցեղասպանություն12:37, 20 Հոկտեմբեր 2015
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը` Ստամբուլում
Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը (կուրատոր) ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր – Մկրտչյանն է: Թուրքական «Bianet.org» կայքը լայն անդրադարձ է կատարում ցուցահանդեսին, նրա ստեղծման պատմությանը, պատմական ու հոգեբանական կողմերին ու նշանակությանը:
Ցուցահանդեսում տեղ են գտել Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան –Դեմիրճյանի , Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները:
Նշենք, որ Սիլվինա Տեր - Մկրտչյանը սերում է Հայոց ցեղասպանության ընթացքում Անատոլիայից Արգենտինա տեղափոխված մի հայ ընտանիքից: Բեռլինում բնակություն հաստատելուց հետո սկսել է զբաղվել իր ընտանիքի պատմության, Անատոլիայի հետ ունեցած կապերի հետազոտությամբ, սկսել է ուսումնասիրել օսմանյան ժամանակների հայերի կենցաղը, նիստուկացը, մշակույթը: Այդ ուսումնասիրությունները իրենց արտացոլումն են գտել նրա «Հուշամատյան» նախագծում: Տեր- Մկրտչյանը բազմիցս եղել է Ստամբուլում, կազմակերպել է երկու անհատական ցուցահանդես և մի շարք այլ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում կուտակված փորձն ու ստեղծված արժեքները հիմք են հանդիսացել նաև «Թոռներ» ցուցահանդեսի ստեղծման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |