• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 14:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:58, 14 Հոկտեմբեր 2015

Դեմիրթաշ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ»

Դեմիրթաշ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ»

Այս օրերին Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում վերջինս սուր քննադատություններ է հնչեցնում իշխանությունների հասցեին: Դեմիրթաշի ելույթն ունի տասնյակ հազարավոր դիտումներ ու լայնորեն քննարկվում է սոցցանցերում:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Դեմիրթաշը հանցագործներին հայտնաբերելու հարցում իշխանություններին մեղադրել է անգործության մեջ` ասելով.

«Ստաժյոր վարչապետը նախօրեին ստերով ու ապատեղեկատվությամբ լեցուն մի ելույթ ունեցավ: Ասաց բաներ, որոնց ինքը անձամբ չի հավատում: Ես խոսում եմ որպես մեկը, ով մի քանի ամսվա ընթացքում նմանատիպ հարձակումների հետևանքով կորցրել է իր 150 ընկերներին: Ոչ Սուրուչի, ոչ Դիարբեքիրի, ոչ Գեզիի ահաբեկչության մեղավորներին չեք հայտնաբերել, պարոնայք: Անկարայի դեպքում էլ նույնը կլինի: Այս ամենի հետևում կանգնածներին ջրի երես երբեք չեք բերի:

Սա Անկարան է, երկրի մայրաքաղաքը: Այստեղ մի թռչուն էլ թռնի`ազգային անվտանգությունը տեղյակ է դրանից: Սա այն քաղաքն է, որտեղ ազգային հետախուզությունն ամենաուժեղն է: Հարյուր հազարանոց հանրահավաք է արվում, և պետությունը անվտանգության ոչ մի միջոցառում չի ձեռնարկում: Արդյունքում` 2 զինված մահապարտ մտնում են ամբոխի մեջ և իրենց պայթեցնում: Լրագրողը արդարադատության նախարարին հարցնում է, թե վերջինս արդյոք հրաժարական կտա այս ամենից հետո: Նախարարն ի պատասխան ծիծաղում է: Դիահերձարանում 100 դի կա, իսկ նախարարը ծիծաղում է: Եվ մեր երկիրը սրա՞նք են կառավարում»:

Դեմիրթաշը նշել է, որ Անկարայում տեղի ունեցածով իշխանությունները ցանկացել են ցույց տալ, որ նրանք, ովքեր իշխող կուսակցության օգտին չեն քվերակում, իրենց թշնամին են:
«Դուք եք այս երկրի ղեկավարը ու դուք եք պատասխանատու այս ամենի համար: Թույլ չենք տա, որ երկրում ամեն օր կոտորած անեք: Մեռնողը մենք ենք: Ոստիկանն էլ ենք մեք, զինվորն էլ, թուրքն էլ, քուրդն էլ
: Որպես չքավոր ազգի զավակներ՝ մենք ենք մեռնում, ոչ թե դուք»,-ասել է նա:

Ապա քուրդ գործիչը շեշտել է, որ այդ ամենն ասելով բնավ չի հետապնդում քվեներ ստանալու նպատակ. «Թող գրողի ծոցը գնան ձեր ընտրություններն էլ, նախագահական պալատն էլ, պաշտոններն էլ: Մենք մեր ազգի զավակի եղունգը անգամ ձեր գողացած տրիլիոնների հետ չենք փոխի»:

Իր ելույթում Դեմիրթաշը համարձակ հայտարարություններ է արել հատկապես վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին` ասելով.

«Դու ո՞վ ես, քեզ ու՞մ տեղն ես դրել: Չափդ ճանաչիր: Դու մեր վարչապետը չես և ուժով ես տիրացել այդ պաշտոնին: Թույլ չենք տա որ օր օրի դառնաս մեր մարդասպանը: Քո փոխարեն այս ամեն ինչից հետո ես թուրք ժողովրդից 100 անգամ ներողություն կխնդրեի ու հրաժարական կտայի: Մի քիչ պատիվ ունեցող մարդը նույնիսկ ոչ թե հրաժարական կտար, այլ ինքնասպանություն կգործեր: Ամաչեք»:

Եվ վերջում Դեմիրթաշը իշխանություններին զգուշացրել է. «Չփորձեք նման միջոցներով մեզ վախեցնել: Մենք Ալլահից բացի ուրիշ ոչ ոքից չենք վախենում: Մի կյանք ունենք, դա էլ պատրաստ ենք հազար անգամ մեր ազգին նվիրաբերել: Ամաչեք ու այս երկրից հեռացեք: Հուսանք այդ օրերը մոտ են, երբ կազատվենք ձեզանից»: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»
13:39, 04 հուլ
Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
11:41, 04 հուլ
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
10:48, 04 հուլ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}