Հասարակական07:36, 08 Հոկտեմբեր 2015
Ֆրանսահայ ճանապարհորդը 47 տարի շարունակ այցելել է Արևմտյան Հայաստան
Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնը և Անատոլիայի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտը «Արևելյան Անատոլիայով 40 տարվա ճանապարհորդություն» թեմայով համատեղ միջոցառում են կազմակերպել: Միջոցառման ժամանակ իր տպավորություններով կիսվել է սփյուռքահայ Ստեփան Բուդոյանը, որը 47 տարի շարունակ ամեն տարի այցելել է այնտեղ, լուսանկարել պատմամշակույթային վայրերը, տեղի կյանքը, կենցաղը, մարդկանց:
«Trttürk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բուդոյանը հայտնել է, որ դեպի արևելք ճանապահորդելու հետաքրքրությունն իր մեջ արթնացել էր հոր շնորհիվ: Վերջինս 1965 թվականին Ֆրանսիայից ավտոբուսով էր Թուրքիա հասել, այցելել էր ծնողների տուն, իսկ վերադարձից հետո տեսածը զավակներին էր պատմել: Հորից հետո 3 տարի անց՝ 1968-ին, Ստեփան Բուդոյանը սկսել էր իր ճանապարհորդությունը:
Ըստ Բուդոյանի՝ սկզբնական շրջանում իր մտահաղացումը լավ չի ընդունվել: «Ֆրանսիայի հայերը այդ ամենին վատ էին վերաբերվում: Թուրքերն էլ կարծում էին, թե գանձեր ենք որոնում կամ էլ եկեղեցիներն ենք թալանելու: Որոշ տհաճ դեպքեր էլ են եղել, բայց արդեն ժամանակը փոխվել է ու վախն էլ՝ վերացել: Իսկ այսօր մեքենայիս վրա հայկական դրոշ կա, և առանց վախենալու շրջում եմ: Սա ինձ ուրախացնում է»,- ասել է Բուդոյանը:
Բուդոյանին ամենաշատը տպավորել է Վանա լիճը և նրա շրջակայքը: Ըստ նրա՝ այնտեղ դեռևս շարունակվող մի պատմություն կա: 47 տարի անընդմեջ Թուրքիայով շրջագայած ճանապարհորդի կարծիքով Արևելքի (նկատի ունի Թուրքիայի արևելքը) հին պատմության մասին ամենից լավ պատմում են պաշտամունքային վայրերը:
Բուդոյանը տեղեկացրել է, որ լուսանկարների արխիվը մոտ ժամանակներս հասանելի կլինի համացանցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |