Հասարակական12:13, 06 Հոկտեմբեր 2015
Սկանդալային գրառում սոցցանցում. «Էրդողանը գումարներն արդեն հանել է Թուրքիայից ու պատրաստվում է փախչել»

Fuat Avni ծածկանունով օգտատերը, ով Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին իր հրապարակումներով պարբերաբար ցնցում է Թուրքիան, հերթական սկանդալային հայտարարությունն է արել:
Թուրքական «Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ նշյալ օգտատերն այս անգամ առաջ է քաշել այն վարկածը, թե նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, զինված թիկնապահների ուղեկցությամբ փախել է Իտալիա՝ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ: Այս առթիվ Իտալիայի համապատասխան կառույցների հետ իբրև թե նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ֆուաթ Ավնին նաև նշել է, թե նախ Էրդողանի որդին տարել է փողերը, հետո պիտի հետևի ընտանիքի և հենց Էրդողանի հեռանալը երկրից:
Twitter-ի սկանդալային օգտատիրոջ գրառման համաձայն՝ Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին է պատվիրել զբաղվել այդ գործով: Ըստ վարկածի՝ գործընթացի մեջ Սինիրլիօղլուն ներգրավել է նաև իր ամենավստահելի մարդուն՝ Հռոմի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդըն Սեզգինին:
Ֆուաթ Ավնի ծածկանունով հանդես եկող օգտատերը գրում, թե Էրդողանն արդեն հասկացել է , որ ամեն ինչ վերջացել է և ինքը կարող է դատարանի առաջ կանգնել:
«Դրա համար նախ որոշել է գումարները երկրից դուրս բերել: Ավելի ուշ ընտանիքն ու ինքն էլ կփախչեն: Բիլալին մինչև ընտրությունները կպահեն Իտալիայում, հետո ըստ իրավիճակի կորոշեն՝ վերադառնա՞ նա, թե՞ ոչ»:
Ըստ Ավնիի՝ քննարկվում են նաև Իտալիայից երրորդ երկիր՝ Շվեյցարիա կամ մեկ ուրիշ վայր տեղափոխվելու հնարավորությունները, համապատասխան աջակիցներ են փնտրվում Ֆրանսիայում և այլուր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |