Հասարակական08:28, 03 Հոկտեմբեր 2015
Աղքատ է Թուրքիայի բնակչության 15 տոկոսը
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014թ. վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիների եկամուտների և կենսապայմանների վերաբերյալ անցկացված հետազոտության արդյունքները:
«Bugün» պարբերականը տեղեկացնում է, որ ըստ այդ հաշվետվության, Թուրքիայի բնակչության 15 տոկոսն աղքատ է: Ընդ որում, ամենաշատ աղքատներն ապրում են Ստամբուլում ՝ 1.5 մլն մարդ: Աղքատ բնակչության թվի առումով Ստամբուլին հաջորդում է մայրաքաղաք Անկարան (591.000 աղքատ), ապա՝ Իզմիրը (576.00 աղքատ):
Թուրքիայի ամենաաղքատ նահանգներն են Էրզրումը,, Էրզինջանը, Բայբուրթը: Այստեղ աղքատ է բնակչության 15.3 տոկոսը: Այս նահանգներին հաջորդում է Իզմիրը՝ 14.4 տոկոս աղքատության մակարդակով: Դիարբեքիրում և Շանլըուրֆայում աղքատ է բնակչության 16.1 տոկոսը: Մարդինում, Բաթմանում, Շըրնաքում, Սիիրթում աղքատության մակարդակը կազմում է 9.3 տոկոս, իսկ Մուշում, Բիթլիսում, Հաքքարիում՝ 8.4 տոկոս:
Աղքատության տոկոսն ամենացածրն է Զոնգուլդաք, Կարաբյուք, Բարթին նահանգներում: Քասթամոնուում, Չանքըրըյում, Սինոպում աղքատ բնակչությունը 66.000 է, իսկ Քըրըքքալեում, Աքսարայում, Նիղդեյում, Նևշեհիրում և Քըրշեհիրում՝ 134.000:
Եկամտի տեսանկյունից ամենաչքավոր վիճակում է Դիարբեքիր և Շանլըուրֆա նահանգների բնակչությունը: Այստեղ ամսական ամենաբարձր աշխատավարձը կազմում է 222 թուրքական լիրա (մոտ. 70 ԱՄՆ դոլար):
Ամենաբարձր ամսական աշխատավարձ ստանում են Անկարայում: Այստեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 625 թուրքական լիրա (մոտ 208 ԱՄՆ դոլար): Ստամբուլում միջին աշխատավարձը կազմում է 609 լիրա (203 ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ, ողջ Թուրքիայի համար աշխատավարձի միջինացված ցուցանիշը հավարսար է 463 թուրքական լիրայի (մոտ 155 ԱՄՆ դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |