Քաղաքական08:40, 03 Հոկտեմբեր 2015
Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Սիրիայի չափափոր ընդդիմությանն ուղղված օդային հարվածները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել օդային հարվածները սիրիական չափավոր ընդդիմության ուղղությամբ և կենտրոնանալ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
«Լարվածությունը մեծացնող այդ ռազմական գործողությունները ծայրահեղականներին ավելի բորբոքելուց բացի ոչ մի այլ նպատակի չեն ծառայելու»,- ըստ «timeturk» լրատվամիջի՝ ասված է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն էլ, խոսելով Ռուսաստանի վերոնշյալ գործողությունների մասին, ասել է, որ Ռուսաստանը ԻՊ-ի փոխարեն թիրախ է ընտրել Սիրիայի ընդդիմությանը, ինչը խորը անհանգստություն է առաջացնում:
Նա, ելույթով հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում, ասել էր, որ Բաշար Ասադի վարչակազմի պայմաններում սիրիական ճգնաժամը չի կարող կարգավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |