Տարածաշրջան13:28, 02 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում կրթության նախարարն աշխատանքից ազատել է իր զանգին չպատասխանած վարչության պետին
Թուրքիայի Կրթության նախարարը աշխատանքից ազատել է Բաթմանի շրջանի կրթության վարչության պետ Մեհմեթ Չելիքին` իր հեռախոսազանգին չպատասխանելու համար:
Ըստ թուրքական «aktifmedya.com» լրատվական կայքի` թուրք նախարարը անծանոթ համարից 4 անգամ զանգելով իր ենթակա պաշտոնյային, ու պատասխան չստանալով, նրան աշխատանքից հեռացնելու որոշում է կայացրել՝ ասելով. «Եթե ես որպես նախարար չեմ կարողանում քեզ հետ կապ հաստատել, ապա ուսուցիչը ինչպե՞ս կարող է կապնել» ու աշխատանքից ազատել պաշտոնյային:
Պաշտոնյան ավելի ուշ պարզաբանել է, որ որոշ խնդիրների պատճառով անծանոթ համարներին չի պատասխանում, իսկ այդ պահին էլ հանդիպման է եղել Անկարայից եկած մի պատվիրակության հետ:
Լուրի մասին տեղակացած մի խումբ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ ու կրթության վարչության աշխատակիցներ հավաքվել են վարչության շենքի դիմաց` բողոքելու որոշման դեմ, սակայն աշխատանքից ազատված Չելիքը նրանց խնդրել է դադարեցնել ակցիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |