Հասարակական06:58, 01 Հոկտեմբեր 2015
Իգդիրում հակահայկական ստորագրահավաք է սկսվել
Թուրքիայում գործող «Իգդիրը Ադրբեջանի տուն» անվամբ միությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ընդդեմ Իգդիրի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայալեզու ցուցանակի:
Միջանկյալ նշենք, որ շաբաթներ առաջ, որ Թուզլուջա քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել: Համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել էր ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը՝ նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, որ այնտեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Ինչպես փոխանցում է թուրքական «sabah» թերթի կայքը, այդ ստորագրահավաքին բացի միության նախագահ Սերդար Ունսալից, միացել են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Իգդիրի պատգամավորի թեկնածու Նուրեթթին Արասը և ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Իգդիրի պատգամավորների թեկնածուներ` Մուհարրեմ Չեչենը և պրոֆեսոր Յաքուփ Քումփթեփեն:
Ունսալը հակահայկական քարոզչությամբ լի ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության, Խոջալուի դեպքերի, ինչպես նաև և արխիվները բացելու թեմաներին: Թուզլուջայի քաղաքային իշխանություններից Ունսալը պահանջել է անհապաղ հեռացնել հայերեն գրությամբ ցուցատախտակը: Նա հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հայ երիտասարդներին հղած այն ուղերձը, որտեղ ամփոփվում էր «Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք» միտքը: Ունսալը սա մեկնաբանել է որպես հայերի ատելություն թուրքերի հանդեպ և Հայաստանի նախագահի կողմից թուրք ժողովրդին թիրախավորելու փորձ:
Իսկ ԱՇԿ-ի պատգամավորի թեկնածու Քումփթեփեն կուսակցության անունից աջակցություն է հայտնել ստորագրահավաքին և պնդել, որ քաղաքի մուտքին ու ելքին հայատառ գրությունները բնավ նպատակահարմար չեն:
«Թուրզլուջաղի քաղաքապետարանը պետք է գրությունը հեռացնի»:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ վերոնշյալ ստորագրահավաքային արշավին իրենց աջակցությունն են հայտնել Իգդիրի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների մի շարք այլ անդամներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |