Տնտեսական14:22, 23 Սեպտեմբեր 2015
Կայացել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը Մոսկվայում
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախա գահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի ամենամեծ՝ Ուլու Ջամիի բացման արարողությանը:
Թուրքական «mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Մոսկվայի 6 մզկիթներից մեկը հանդիսացող և վերջերս 170 մլն դոլարով վերանորոգված Ուլու Ջամիի բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացման արարողությունից հետո կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և ընդգծել է տնտեսական ու առևտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Իսկ Էրդողանն էլ նկատել է տվել, որ 2014-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառության ծավալը կազմել է 31 մլրդ դոլար, այս տարվա առաջին կիսամյակում՝ 11 մլրդ դոլար: Նա հայտնել է, որ Թուրքիան մտադիր է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի:
Ըստ աղբյուրի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև՝ միջազգային նշանակության խնդիրներ:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2015թ. հունիսի սկզբին՝ Բաքվում: Երկու երկրների նախագահները առաջիկայում կրկին կհանդիպեն սույն թվականի նոյեմբերի 15-16-ին՝ Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում:
Բացի այդ, նախատեսվում է Պուտինի և Էրդողանի ևս մեկ հանդիպում՝ Ռուսաստանի կազմի մեջ գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տարեվերջին կայանալիք Ռուսաստան- Թուրքիա բարձրաստիճան համագործակցության կոմիտեի գագաթնաժողովի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նշվում է, որ նվազեցումը կատարվել է, այն ակնկալիքով որ գնաճի դեմ պայքարելու համար դրամավարկային և հակաբյուջետային քաղաքականությունը կշարունակվի խստացվել։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Սա 1-ին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրին Թուրքիան մատակարարում է բարձր տեխնոլոգիաներով օժված հարվածային անօդաչու թռչող սարք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |