Միջազգային08:01, 23 Սեպտեմբեր 2015
ՆԱՏՕ-ն չի ծրագրում առաջիկայում ռազմական աջակցություն ցուցաբերել Թուրքիային
ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք) գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ն չի նախատեսում լրացուցիչ ռազմական աջակցություն ցուցաբերել Թուրքիային` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված:
«CNNturk» լրատվական ծառայության փոխանցմամբ` Ստոլտենբերգը նշել է, որ Թուրքիան անհրաժեշտ ուժեր ունի, որպեսզի կարողանա իրեն պաշտպանել:
«Թուրքիան ունի մեծ բանակ և անվտանգության հզոր ուժեր: Այդ պատճառով ապագայում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու մասին խոսք չկա: Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի էլ կարող է իրեն պաշտպանել:»
Անդրադառնալով թուրքական օդուժի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարներին և հենակետերին հարվածներ հասցնելուն՝ նա նշել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի իրեն պաշտպանել:
«Թուրքիան նույնպես ահաբեկչական հարձակումների դեմ պաշտպանվելու իրավունք ունի: Սակայն այդ պաշտպանությունը պետք է չափի մեջ լինի, որպեսզի խնդիրն անտեղի ավելի չմեծանա»:
Նա շեշտել է, որ ոչ մի «ահաբեկչական հարձակում» չպետք է խոչընդոտի թուրք-քրդական հաշտեցման գործողություններին ուղղված ջանքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Ցածր գնահատականի պատճառով հարձակման ենթարկված դասախոսը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |