Հասարակական13:34, 09 Սեպտեմբեր 2015
Պոլսո Հայոց պատրիարքարանին 1000 օրինակ հայերեն Ղուրան է նվիրվել
Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերեր Մուրադ Ռումեվլեքլիօղլուն, Մուրադ Բիչերը և թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի համաձայն՝ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել է, որ մինչ այժմ Ղուրանի որևէ պիտանի հայերեն թարգմանություն չի եղել , չնայած, որ թարգմանելու մի քանի փորձ նախկինում էլ արվել է:
«Թուրքերեն չիմացող հույնը, հրեան կամ հայը պետք է կարդան Ղուրանը, ընկալելու այդ մշակույթը: Ըմբռնելու այնտեղ եղած արժեքավոր խոսքերը: Պետք է ճանաչի Մուհամեդ մարգարեին: Նույն կերպ Աստվածաշունչն է թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և կարդացվում է յուրաքանչյուր հասարակության կողմից: Ես 1-ական օրինակ կուղարկեմ բոլոր եկեղեցիներին, բոլորն այն կունենան, ժողովրդից ցանկացողներին ևս կբաժանեմ», - ասել է պատրիարքի փոխանորդը:
Աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ հրատարակվել է հայերեն Ղուրանի 5 000 օրինակ, սակայն նպատակ կա այդ թիվը հասցնելու 300 000-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |