Հասարակական11:01, 08 Սեպտեմբեր 2015
«Քամփ Արմենում» հերթապահող երիտասարդների վրա կրկին հարձակվել են
Երեկ գիշերը 01:30-ին անհայտ անձանց մի խումբ մահակներով հարձակվել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատան ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ 6 հոգանոց խմբի և ճամբարի պահպանության համար հերթապահողների միջև ճամբարի մուտքի մոտ քաշքշուկ է սկսվել: Նրանք չեն կարողացել ճամբարի տարածք մտնել:
Սա «Քամփ Արմենի» վրա իրականացված 2-րդ հարձակումն էր, առաջինը եղել էր ճամբարի ապամոնտաժման դեմ պայքարող երիտասարդների հերթապահության 100-րդ օրը:
Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի ավազե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |