Տարածաշրջան13:47, 08 Սեպտեմբեր 2015
Գարո Փայլանը հայկական ճամբարի վրա իրականացված հարձակման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը գիշերը Թուզլայի հայկական «Քամփ Արմեն» ճամբարի ապամոնտաժման դեմ պայքարողների վրա ազգայնականների հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ հարձակման հետևանքով երկու հոգի վնասվածքներ են ստացել:
Փայլանը Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքին գրավոր հարցումներ է ուղարկել՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք 08.09.2015 թվականին «Քամփ Արմենի» վրա հարձակման հետ կապված հետաքննություն սկսվել է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
2. Վերոնշյալ դեպքից հետո հետագա հնարավոր հարձակումների դեպքում ճամբարի կամավորների կյանքի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ արդյո՞ք ՆԳՆ-ն անվտանգության միջոցներ ձեռնարկել է կամ մտածո՞ւմ է այդ ուղղությամբ:
3. 13.08.2015 թվականին «Քամփ Արմենի» վրա հարձակում իրականացրած անձանց նկատմամբ հետաքնություն տարվե՞լ է: Եթե այո, ապա ի՞նչ արդյունքներ են ստացվել: Իսկ եթե չի իրականացվել, ապա ինչո՞ւ:
4. Արդյո՞ք պատահական է, որ ճամբարի կամավորների վրա ակնհայտորեն սադրիչ բնույթ կրող հարձակումը համընկել է դիմադրության 125-րդ օրվա և 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի 60-րդ տարելիցի հետ, թե՞ այն կազմակերպված ծրագրի մի մաս է:
5. «Քամփ Արմենի» վրա մահակներով հարձակված հանցագործների գործողությունները կազմակերպված քաոսային ծրագրի մաս լինելու հավանականության վերաբերյալ հետախուզական ստորաբաժանումները Ձեզ տեղեկություն հաղորդե՞լ են:
6. «Քամփ Արմենի» վրա նախապես ծրագրված հարձակումների դեմ իրավապահ մարմինները ինչո՞ւ մինչև այժմ անվտանգության միջոցներ չեն ձեռնարկել:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը 01:30-ին անհայտ անձանց մի խումբ մահակներով հարձակվել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատան ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա: Սա «Քամփ Արմենի» վրա իրականացված 2-րդ հարձակումն է, առաջինը եղել էր ճամբարի ապամոնտաժման դեմ պայքարող երիտասարդների հերթապահության 100-րդ օրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |