Տարածաշրջան10:07, 02 Սեպտեմբեր 2015
Քուրդ-թուրքական զինված բախումներ են տեղի ունեցել 3 նահանգներում
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակում են գործել Թուրքիայի Վան, Շըրնաք, Հաքարի նահանգներում:
Ըստ թուրքական «beserhaber» լրատվամիջոցի` նշյալ երեք նահանգներում իրականացրած հարձակումների հետևանքով միայն Շըրնաքում 2 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ մյուս երկու նահանգներում զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
ՔԲԿ-ականները հարձակվել են Շըրնաք- Ուլուդերե մայրուղու մոտ գտնվող Թահթաքալե տարածքի թուրքական ռազմաբազայի վրա: Թուրքական և քրդական ուժերի միջև սկսած փոխհրաձգության արդյունքում էլ 2 թուրք զինվոր վիրավորվել է: Տարածքում այժմ թուրքական անվտանգության ուժերի կողմից սկսվել է օդային օպերացիա:
Վանի նահանգի Գյուրփընար քաղաքի Գյուզելսու թաղամասում ՔԲԿ-ի զինյալները պայթեցրել էին այնտեղով անցնող զինմեքենա:
Իսկ ահա թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում քուրդ գրոհայինները երեկոյան 21:00-ին հարձակվել են տեղի ժանդարմերիայի և հատուկ նշանակության դիվիզիայի հրամանատարության վրա: Բախումից հետո ՔԲԿ-ականները դիմել են փախուստի: Վերջիններիս հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով սկսվել է օպերացիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |