Քաղաքական13:04, 02 Սեպտեմբեր 2015
Գերմանիայի խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի ճնշումները մամուլի վրա
Գերմանիայի Հյուսիսային Ռեն Վեսթֆալյա նահանգի պատգամավոր Իբրահիմ Յեթիմը քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության դեմ իրականացնող ճնշումները: Ըստ թուրքական «bugun» լրատվամիջոցի` Յեթիմը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նշել է. «Ինձ վախեցնում է այն, որ նախագահ Էրդողանը մամուլը ճնշման տակ է պահում, լրատվամիջոցների ներկայացուցիչներին վախեցնում է, ինչպես նաև անհիմն պատրվակներով խոչընդոտում է մամուլի ազատությունը: Դա Թուրքիային հարիր չէ: Ըստ Էրդողանի` Թուրքիան ցանկանում է աշխարհի առաջ լինել բաց և զարգացած երկիր, բայց զարգացած երկիր լինելու մի մասը հենց մամուլի ազատությունը պահպանելն է»;
Որպես մամուլի ազատության վրա գործադրվող ճնշում՝ նա մատնանշել է Թուրքիայում «Facebook»-ի և նման այլ սոցիալական կայքերի նկատմամբ իրականացրած արգելափակումները:
Յեթիմը, որը Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» անդամ է, ընդգծել է, որ Եվրոպան մեծ նշանակության է տալիս մտավորականությանը, ազատությանը և նման այլ արժեքներին:
«Եթե Թուրքիան ցանկանում է մտնել Եվրամիություն, ապա պետք է հնարավորություն տա, որ մամուլն ազատ լինի»,-եզրափակել է Յեթիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |