Ցեղասպանություն08:12, 01 Սեպտեմբեր 2015
Թուրք նախարար. «Հայերի կոտորած եղել է»
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմկորատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան ներկայացրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքական «Sabah» պարբերականը նշում է, որ նախարար Քոնջան Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:
«Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի» հարցին ի պատասխան` քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |