Տարածաշրջան08:15, 14 Օգոստոս 2015
Քուրդ գրոհայինները կեսգիշերին հարձակվել են թուրքական ժանդարմերիայի վրա
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կեսգիշերին զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի Թունջելի (Դերսիմ), Բինգյոլ (Բյուրակն) և Հաքքարի նահանգներում:
Թուրքական «Vatan» թերթի կայքի տեղեկացմամբ` քուրդ գրոհայինները Թունջելի նահանգի Փյուլյումյուր շրջանում հարձակվել են տեղի ժանդարմերիայի հատուկ վաշտի վրա, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Զինյալները ռումբերով բեռնված միկրոավտոբուսը կայանել են վաշտի մոտ, ապա լքելով ավտոբուսը, հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցրել այն: Վիրավորվածներից 2 շարքային քաղաքացիներ են, իսկ մեկը` զինվոր: ՔԲԿ-ականները դեպքի վայրից փախուստի են դիմել, իսկ տուժած զինվորներին շտապ հոսպիտալացրել են:
Բինգյոլ նահանգի Գենչ շրջանում ՔԲԿ-ի զինյալները ականանետերով և հրազենով հարձակվել են ժանդարմերիայի պարեկային կետի վրա, որի հետևանքով վիրավորվել է պայմանագրային սերժանտ Ռըդվան Չաքըրը:
Զինյալները հարձակում են գործել նաև սահմանամերձ Հաքքարի նահանգի Յուկքսեքովա շրջանի Քըշլա թաղամասի Չենգիզ Թոփել հրապարակով անցնող ոստիկանական մեքենաների վրա: Չնայած հարձակման հետևանքով վիրավորներ և զոհեր չեն եղել, այնուամենայնիվ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ոստիկանությունն այժմ համապատասխան աշխատանքներ է իրականացնում տեղանքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |