Քաղաքական10:25, 06 Օգոստոս 2015
Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ
Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում տեղի ունեցած Հարավարևելյան երկրների համագործակցության կազմակերպության արտգործնախարարների (ASEAN) 48-րդ ժողովի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվական կայքը, Չավուշօղլուն հանդիպումների մասին գրառում կատարելով «Twitter»-ում, նշել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, Ղրիմի հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցերին:
Անդրադառնալով Քերիի հետ ունեցած հանդիպմանը` Չավուշօղլուն հավելել է.
«ԱՄՆ-ի պետքարտեւղարի հետ խոսեցինք Սիրիայի, Կիպրոսի հարցերի մասին: Հաստատեցինք նաև մեր համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»:
Նշենք, որ Հարավարևելյան երկրների համագործակցության կազմակերպությունը, քաղաքական, տնտեսական, մշակութային միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1967թ օգոստոսի 8-ին, Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Կազմակերպության անդամ-երկրներն են`Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալազիան, Մյանման,Սինգապուրը, Թայլանդը և Ֆիլիպինները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |