Քաղաքական11:48, 05 Օգոստոս 2015
Արաբական պետությունների լիգան քննադատում է Թուրքիային
Արաբական պետությունների լիգան քննադատել է Թուրքիային՝ Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դեմ իրականացրած ռազմաօդային գործողությունների համար:
Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ Թուրքիային կոչ է արվում «հարգանք դրսևորել Իրաքի ողջ տարածքի սուվերենության, բարիդրացիական հարաբերությունների և երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունների նկատմամբ ու չնպաստել լարվածության մեծացմանը»:
Իսկ Քաթարի պաշտոնական լրատվական գործակալություն QNA-ն հրապարակել է Քաթարի արտգործնախարարության տարածած հայտարարությունը, որում ընդգծվում է, որ Ալ Արաբին Թուրքիայի վերաբերյալ իր վերոհիշյալ մեկնաբանությունն արել է արաբական երկրների մասնակցությամբ իրականացվող ժողովի ժամանակ: Միաժամանակ նշվել է, որ Դոհան աջակցում է Թուրքիային՝ իր սահմանները պաշտպանելու, անվտանգության և կայունության պահպանման համար ձեռնարկած միջոցների և քայլերի հարցում:
Քաթարի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում անհամաձայնություն և քննադատություն է արտահայտվել Արաբական պետության լիգայի գլխավոր քարտուղարի հայտարարության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |