Հասարակական07:22, 31 Հուլիս 2015
Տարոն Աջեմօղլուն գլխավորում է աշխարհի ամենանշանավոր տնտեսագետների ցուցակը
«RePEc» տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհի ամենանշանավոր տնտեսագետներին վերաբերող վարկանիշայի աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է ծնունդով Ստամբուլից ազգությամբ հայ ամերիկաբնակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն:
Այս փաստին առանձնակի ուշադրությամբ անդրադարձել են թուրքական առաջատար լրատվամիջոցները:
Հայտնի է դարձել, որ նշանավոր տնտեագետների վերոհիշյալ ցուցակը կազմելիս քննարկվել է 2.223 տնտեսագետի թեկնածություն: Հաշվի են առնվել տնտեսագետների վերջին 10 տարիների գիտական գործունեությունը, տնտեսագիտական աշխատությունները, դրանցից կատարաված մեջբերումները և մասսայականությունը:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայի «Յորք» համալսարանի տնտեսագիտության բաժնում: Գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993 թվականներին: Սկսյալ 1993-ից դասավանդում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոգիստիկ կենտրոնի շնորհիվ Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը:
Իսկ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է՝ զբաղեցնելով 43-րդ տեղը։
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |