Քաղաքական07:18, 30 Հուլիս 2015
Բունդեսթագի թուրք պատգամավորի կարծիքով Թուրքիան վերածվում է Պակիստանի
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) թուրք Ջեմ Օզդեմիրը «Passauer Neuen Presse» թերթին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Թուրքիայի վերջին օրերի գործողությունները` ասելով, որ իրենք չեն կարող աչք փակել Թուրքիայի` Պակիստանի վերածվելու վրա:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Օզդեմիրը մասնավորապես ասել է «Չենք կարող աչք փակել Եվրոպայի սահմանին գտնվող մի երկրի` Էրդողանի կառավարման հետևանքով փոքրիկ Պակիստանի վերածվելու վրա: Տեսնում եմ, որ երկրում ղեկավարի կողմից անտեղի քաոս է ստեղծվում»:
Օզեդեմիրն անդրադարձել է նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին հասցվող ավիահարվածներին: Պատգամավորը, նշելով, որ դեռ երեկ Էրդողանն աչք էր փակում ԻՊ-ի վրա, ասել է. «Նույնիսկ զեկույցներ կան, որոնցում ցույց է տրվում, որ Էրդողանն աջակցել է ԻՊ-ին: ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ Թուրքիայի իրականացրած գործողությունները սիմվոլիկ են: Դրանով ցանկանում են շեղել Արևմուտքին: ԻՊ-ի գրեթե ոչ մի դիրք չի ռմբակոծվում»:
Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օգտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |