Տարածաշրջան09:28, 27 Հուլիս 2015
Լուրեր կան, որ թուրքական տանկերը գնդակոծում են սիրիական գյուղ
Լոնդոնում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին (ԶՈՒ) պատկանող տանկերը գիշերը կրակ են բացել Սիրիայի հյուսիային Հալեպ նահանգի Զոր Մաղար գյուղի ուղղությամբ, որն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Թուրքական «Haberturk» լրատվական ծառայությունը, հղում անելով «AFP» լրատվական գործակալությանը, նշում է, որ դրա հետևանքով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)-ի 4 զինյալ վիրավորվել է:
YPG-ն հաստատել է տեղեկությունը: Իսկ ահա թուրքական կողմն առայժմ հանդես չի եկել ոչ մի պաշտոնական պարզաբանմամբ:
YPG-ն Անկարային կոչ է արել անհապաղ դադարեցնել տանկային կրակը քրդերի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |