Ցեղասպանություն07:53, 24 Հուլիս 2015
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Բելգիայի խորհրդարանի որոշմանը. «Նմանատիպ որոշումները հայ-թուրքական կարգավորմանը չեն կարող նպաստել»
Նախօրեին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո, Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նմանատիպ որոշումները հայ-թուրքական կարգավորմանը ոչ մի կերպ չեն կարող նպաստել:
«Խստորեն դատապարտում ենք այս որոշումը, որը պատմական փաստերի խեղաթյուրում է և մեր երկրին ուղղված զրպարտություն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |