Ցեղասպանություն07:15, 19 Հունիս 2015
Թուրքերն անհանգստացած են Բելգիայի վարչապետի` Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումից

Բելգիայի վարչապետի կողմից 1915-17թթ. հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակելը հերթական տագնապն ու անհանգստությունն է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում:
Էլեկտրոնային լրատվամիջոցների մեծ մասը թեման լուսաբանող հոդվածները վերնագրել է «Բելգիայի վարչապետն նույնպես ասաց` ցեղասպանություն»:
Թուրքական «Yeniasya» կայքը, անդրադառնալով այս թեմայով բելգիական «La Soir»-ում հրապարակված լուրին, հիշեցրել է նաև, որ ապրիլին էլ Բելգիայի արտգործնախարարն էր կիրառել ցեղասպանություն եզրաբառը:
«La Soir»-ում հրապարակված լուրում նշվում է, որ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հունիսի 18-ին խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի ջարդերն անվանել է ցեղասպանություն:
«Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն: Դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»,- հայտարարել է վարչապետը` պատասխանելով Ֆլամանդական ժողովրդական շարժման պատվավոր նախագահ, պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ Փիթեր դե Ռուվերի` այս թեմայի վերաբերյալ հարցին:
Նշենք, որ Բելգիայի սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել դեռևս 1998 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |