Ցեղասպանություն06:06, 09 Հունիս 2015
Թուրքիան Բրազիլիայից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցություն անցկացնելու համար
Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Դինյոզը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչվել Անկարա: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի արտգործնախարարության կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից:
Որպես դեսպանի հետկանչի պատճառ` նշվում է 1915-ի վերաբերյալ Բրազիլիայի սենատի ընդունած որոշումը:
«Բրազիլիայի սենատի` 1915-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ընդունած հակապատմական և հակաիրավական որոշումը դիտում ենք որպես անպատասխանատվության դրսևորում և դատապարտում այն»,- ասված է նախարարության պաշտոնական հայտարարությունում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը սենատի ընդունած որոշումը վերագրում է հայկական լոբբիստական ուժերի ազդեցությանը:
Տեղեկացվում է նաև, որ հունիսի 3-ին Անկարայում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործանախարարություն և իրազեկվել այդ հարցում Անկարայի ունեցած դիրքորոշման մասին:
Հիշեցնենք, որ 2010 թվականից մինչև օրս Թուրքիան դիվանագիտականկապերը խզել է ընդհանուր առմամբ 8 երկրների՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Լիբիայի, Եմենի, Վատիկանի, Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |