Քաղաքական08:08, 06 Հունիս 2015
Դեմիրթաշը մեկնաբանել է Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունները
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ–HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է հունիսի 5-ին Դիարբեքիրում կայացած ԺԴԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունները:
Թուրքական «hyurriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Դեմիրթաշը նախ իր ցավակցությունն է հայտնել բոլոր տուժածներին և ողջ ժողովրդին՝ ընդգծելով, որ հավասարակշռվածություն պահպանելուց բացի իրենք որևէ այլընտրանք չունեն:
«Թող բոլորը հանգիստ լինեն: HDP-ն նմանատիպ թակարդների մեջ չի ընկնի: Մենք կմասնակցենք խորհրդարանական ընտրություններին, ու տա Աստված, հաղթենք»:
Դեմիրթաշը հայտարարել է, որ Թուրքիային այսօր հաց ու ջրից առավել խաղաղություն է պետք և կոչ է արել ժողովրդին՝ տեղի չտալ սադրանքներին ու լարվածություն չստեղծել երկրում` անկախ նրանից, թե ովքեր են պայթյունների հեղինակները: Նա միաժամանակ ընդգծել է, որ բավական խանդավառ ու ոգևորված հանրահավաքի ավարտին նման արյունոտ միջադեպն իրոք մտածելու տեղիք է տալիս:
«Ես Դիարբեքիրի բնակիչներին կոչ եմ անում պահպանել սթափ դատողությունը: Մենք կշարունակենք ընտրությունների նախապատրաստությունները: Հուսով եմ, որ այդ պայթյունները բացահայտելու համար լուրջ հետաքննություն կիրականացվի և արդյունքները բոլորիս կբավարարեն»,-ասել է ԺԴԿ համանախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |