Տարածաշրջան09:08, 02 Հունիս 2015
Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածուի դիտարկումները որոշ հարցերի շուրջ
Թուրքական «Demokrat haber» լրատվական կայքը զրուցել է հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) առաջադրված հայազգի Մուրադ Մըհչըի հետ: Մըհչըն եղել է «Հավասարություն և դեմոկրատիա» կուսակցության հիմնադիրներից մեկը, ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2007 թվականին այդ երկրում անցկացված համապետական ընտրություններին, հանդիսանում է Ստամբուլում հեռարձակվող «Նոր ռադիո» ռադիոկայանի «Քաղաքը քոնն է» հաղորդաշարի պրոդյուսերներից մեկը, վերջին շրջանում առավել ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում գործող հայկական Նոր զարթոնք նախաձեռնության շրջանակներում:
Հարցին, թե ինչու է հատկապես ԺԴԿ-ից առաջադրվել, Մըհչըն պատասխանել է, որ այս պահին ԺԴԿ-ն հանդիսանում է այն միակ կուսակցությունը, որն աշխատում է Թուրքիայի բոլոր ժողովուրդների, կրոնական խմբերի, փոքրամասնությունների, լեզուների ու մշակույթների համար խորհրդարանում հավասար ներկայություն ապահովվելու ուղղությամբ:
Լրագրողի այն հարցին, թե հանդիպումների ժամանակ իր հայ թեկնածու լինելու փաստինինչպիսի արձագանքներ են լինում ժողովրդի կողմից, Մըհչըն պատասխանել է, որ ինքը ընտրություններին մասնակցում է ինչպես հայի, այնպես էլ սոցիալիստի կերպարով: Ինքն ակտիվիստ է դարձել, որովհետև հայերը քաղաքական դաշտում գրեթե ներկայացված չեն, ինչը բխում է Թուրքիայում նրանց փոքր թվաքանակից: Այդ պատճառով էլ զբաղվում է քաղաքականությամբ:
«Մարդիկ այնքան հայ թեկնածու չեն տեսել, որ, հանդիպելով Քոնիացի քրիստոնյա հայ թեկնածուի, զարմանում են ու տարակուսանքի մեջ ընկնում»,- ավելացրել է հայազգի թեկնածուն:
Թուրքիայի ճնշված ժողովուրդների իրավունքների մասին հարցին պատասխանելիս` հայազգի թեկնածուն ասել է. «Մարդիկ, որոնք մշտապես կորուստներ են ունեցել, համախմբվելով սկսել են ձեռք բերել սովորել»:
«Քամփ Արմեն» հայկական որբանոցի ճամբարի մասին խոսելիս` Մըհչըն, ով մասնակցում է ճամբարում կատարվող հերթապահությանը, ասել է, որ այդ ճամբարը հայ համայնքի համար Ցեղասպանության արհավիրքից հետո կրկին վեր հառնելու խորհրդանիշ է: Նա տեղեկացրել է, որ Նոր զարթոնքը, բազմաթիվ հանդիպումների ու համաժողովների ժամանակ ցուցադրելով ճամբարի մասին նկարահանված վավերագրական կինոնկարը, ի ցույց է դել հայերից բռնագրավված գույքերի մասին իրականությունը:
Թեև մամուլում հայտնված ճամբարի վերադարձման մասին խոստումներ կան, բայց այն դեռ չի վերադարձել հայությանը:
«Հրանտ Դինքը շատ իմաստալից խոսք ուներ` լինել խաղաղության ճառագայթներ: Ես կիրառում եմ «խաղաղության բեռնակիր լինել» արտահայտությունը: …Խաղաղության բեռնակիր ընկերների կարիք ունենք: Քամփ Արմենը վերակենդանանացնող համերաշխության կարիք ունենք»,-նշել է պատգամավորի հայ թեկնածուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |